«Վայլդբերիզ»-ի ապրանքն ապրիլի 1-ից կթանկանա. «Հրապարակ»

Հասարակություն 30 մարտի 2024, 16:21
Main Image

Ապրիլի 1-ից հայաստանցիները կզրկվեն եւս մի հաճույքից՝ չեն կարողանա այլեւս իրենց սիրելի «Վայլդբերիզ» ցանցից էժան ապրանքներ պատվիրել, եւ սա ՊԵԿ-ի անհաջող կատակը չէ, գրում է «Հրապարակը»։

Պետությունը որոշել է վերացնել այն արտոնությունը, որը տրված էր 2022 թվականից, եւ կրկին իջեցնել անմաքս առեւտրի շեմը։ 2024 թվականի ապրիլի 1-ից յուրաքանչյուր անձ կարողանալու է ոչ թե 200 հազար դրամի անմաքս ապրանք ներկրել, այլ ընդամենը 200 եվրոյի։ Այսինքն՝ եթե նախկինում 200 հազար դրամի ապրանքը առցանց վաճառողները բերում էին անմաքս, ապա հիմա կկարողանան անմաքս բերել միայն մոտ 80-85 հազար դրամի ապրանք։ Սա անխուսափելիորեն բերելու է առցանց պատվերների թանկացման։ Օրինակ, եթե նախկինում 1000 դոլարանոց բջջային հեռախոս բերելու համար անձը վճարում էր մոտ 30 հազար դրամ, ապա հիմա կվճարի 57 հազար դրամ։ Այնպես որ, լավ կլինի՝ ապրիլյոթյան նվերները պատվիրենք մինչեւ ապրիլի 1-ը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։