Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն աջակցություն է հայտնել Ադրբեջանին և Արցախի դեմ ագրեսիան անվանել «ազատագրում»

Քաղաքականություն 19 սեպտեմբերի 2024, 23:48
Main Image

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմմին Substack հարթակում հոդված է հրապարակել՝ «Միացյալ Թագավորություն և Միացյալ Նահանգներ․ միավորված Ուկրաինայի համար» վերնագրով, որտեղ ներկայացնում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Ուկրաինա այցը։

Հրապարակման մեջ Լեմմին աջակցություն է հայտնում Արցախում Ադրբեջանի իրականացրած ագրեսիային ու էթնիկ զտմանը։ «Ադրբեջանը կարողացել է ազատագրել 1990-ականների սկզբին կորցրած տարածքները։ Վրաստանն ու Մոլդովան համագործակցում են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ»,- նշել է նա։