Ով է Նիկոլ Փաշինյանի վրա խնձոր նետած անձը և ինչու է նման բան արել․ նոր մանրամասներ

Քաղաքականություն 24 օգոստոսի 2024, 20:21
Main Image

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ռուբինյանց 2 հասցեի 9-րդ հարկից քաղաքացու կողմից Նիկոլ Փաշինյանի վրա իր նետելու դեպքով՝ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ խուլիգանություն:

Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ձերբակալվածը 70-ն անց տղամարդ է:

Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել էր իր հարազատներից մեկի տուն՝ Ռուբինյանց 2 հասցեում, և այցի ժամանակ, ըստ բնակիչներից մեկի, շենքի մեկ այլ բնակիչ բարձրահարկ շենքի պատուհաններից մեկից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ հավանաբար խնձոր է նետել:

Քաղաքացին այսպիսով թերևս իր դժգոհությունն է արտահայտել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: