Գյումրիում երիտասարդ քույրերի են դանակահարել․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ «Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու երիտասարդ կին, երկուսն էլ արնահոսությամբ։Ըստ խոսակցությունների` կանայք հարազատ քույրեր են, դանակահարվել են, իսկ մանրամասներ դեռևս հայտնի չէ։ Բժշկական կենտրոնից մեզ փոխանցեցին, որ երկուսն էլ վիրահատվում են, թե ինչ հանգամանքներում և ինչպես են վիրավորվել, չեն կարող ասել, միայն նշեցին, որ իրենց մոտ են տեղափոխվել սուր ծակող, կտրող գործիքի վնասվածքով և ներքին արյունահոսությամբ, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար»։