Նռնակից վիրավորված երկու քաղաքացիների վիճակը միջին ծանրության է. News.am

Հասարակություն 24 մարտի 2024, 19:01
Main Image

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենքից այսօր՝ մարտի 24–ին նռնակի գործադրումից տուժած և բուժհաստատություն տեղափոխված երկու քաղաքացիներն էլ ունեն ստորին վերջույթների բեկորային վնասվածներ։

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղարը NEWS.am-ին հայտնեց, որ նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։