«Քիչ առաջ այսպիսի լուր ստացանք»․ Բագրատ Սրբազան

«Քիչ առաջ լուր ստացանք, որ օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15-ը ակտիվ մարդկանց զինվորական վարժանքների, հավաքների են հրավիրելու»,- Վայքում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ասել է Բագրատ Սրբազանը։ «Երբ մենք խոսում ենք նախատեսվելիք բաների մասին, սկսում են գործողություններ անել»,- հավելել է նա։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ շարժումը սեպտեմբերին ակտիվանալու է։ |