Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը․ ինչ ենք գնել․ մանրամասներ

Հայաստան Քաղաքականություն 24 հուլիսի 2024, 13:33
Main Image

Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը։

Այս մասին հայտնել է հնդկական IADN լրատվականը՝ հղում անելով երկրի Ֆինանսների նախարարության կողմից խորհրդարանին ներկայացված զեկույցը։    

Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ 2024-2025 թվականների ֆինանսական տարում Հայաստանի կողմից հնդկական արտադրության սպառազինության տեսակների գնումների ընդհանուր ծավալը հասել է 600 միլիոն դոլարի։ 

Հայաստանը, 2021 թվականից սկսած, Հնդկաստանից ձեռք է բերում հրթիռներ, հրետանային համակարգեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ զինատեսակներ։ 

Մատակարարումների ժամկետների մասին տվյալներ հիմնականում չեն նշվում: