Անվտանգությունը դառնում է ՀՀ-ի հետ մեր հարաբերությունների կարևոր տարրը․ Բորել

Քաղաքականություն 22 հուլիսի 2024, 15:47
Main Image

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը մեկնաբանել է ԵՄ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը:

«Անվտանգությունը դառնում է Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների կարևոր տարրը։ Խաղաղության եվրոպական հիմնադրամի այս միջոցառումն էլ ավելի կմեծացնի երկրի կայունությունը։ Մենք փոխադարձ հետաքրքրություն ունենք արտաքին և անվտանգության քաղաքականության շուրջ մեր երկխոսության հետագա ընդլայնման, ինչպես նաև ԵՄ-ի ղեկավարությամբ առաքելություններին և գործողություններին Հայաստանի հետագա մասնակցության նկատմամբ»,- ասել է Բորելը։