Բաժիններ են տեղափոխվել մեծ թվով քաղաքացիներ. ինչ է կատարվել

Հասարակություն 22 հուլիսի 2024, 10:22
Main Image

Հուլիսի 20-ին Երևանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ընդհանուր 3045 իրավախախտում, որից՝
չամրակապված երթևեկելու-1036
Ընթացքի ժամանակ հեռախոսից օգտվելու-273
Ընթացքի ժամանակ ծխելու – 197
Հետիոտնի կողմից ոչ սահմանված վայրով անցնելու-101
Մգեցված կողային ապակիներով երթևեկելու-118
Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու–48
Այլ 1272 խախտումներ։
ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 63 տրանսպորտային միջոց, ինչպես նաև Երևանի ոստիկանության տարբեր բաժիններ են տեղափոխվել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր կասկածվում են թմրանյութ պահելու և օգտագործելու, զենք զինամթերք կրելու համար։