Հայտնի է՝ ով կփոխարինի Բայդենին

Աշխարհ 21 հուլիսի 2024, 23:10
Main Image

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը X-ի իր միկրոբլոգում հայտարարություն է տարածել, որում առաջադրել է Քամալա Հարիսի թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում։

«Իմ գործընկեր դեմոկրատներ, ես որոշել եմ հրաժարվել առաջադրումից և իմ ողջ ուժերը կենտրոնացնել նախագահի պարտականությունների կատարման վրա իմ պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում։ Որպես կուսակցության թեկնածու 2020 թվականին իմ առաջին որոշումն էր Քամալա Հարիսին ընտրել փոխնախագահ: Եվ դա իմ երբևէ կայացրած լավագույն որոշումն էր: Այսօր ես ուզում եմ հայտարարել իմ լիակատար աջակցության մասին, որ Քամալան լինի մեր կուսակցության այս տարվա թեկնածուն: Դեմոկրատներ, ժամանակն է միավորվել և հաղթել Թրամփին։ Եկեք դա անենք»,- նշել է Բայդենը։