ՀՀ-ԱՄՆ զորավարժությունը շարունակվում է․ բացառիկ կադրեր

ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարությունը թվիթերյան միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել հայ-ամերիկյան «Eagle Partner 2024» զորավարժություններից։
«Այս զորավարժությունը ցույց է տալիս բարձր ինտենսիվության միջավայրում համագործակցելու և գործելու կարողությունը՝ միաժամանակ բարձրացնելով պատրաստականությունը, արձագանքողությունը և փոխգործունակությունը»,-ասված է հրապարակման մեջ: