Պայթյուն՝ Կապանում․ կա զոհ

Հասարակություն 20 հուլիսի 2024, 21:02
Main Image

Հուլիսի 20-ին՝ ժամը 18.45-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի հրաձգարանի հարակից տարածքում դի կա: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

Նշված վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ: 

Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, 64-ամյա քաղաքացին մահացել է պայթյունի հետևանքով: 

Հանգամանքները պարզվում են: