Տիգրան Խաչատրյանը 80 հազար դոլարով պատվիրել է երկու անձի սպանությունը

Մոսկվայի դատարանը մինչև սեպտեմբերի 18-ը կալանավորել է Հայաստանի քաղաքացի Տիգրան Խաչատրյանին, ով 80 հազար դոլարով փորձել է պատվիրել երկու անձի սպանությունը։
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Ըստ քննիչների՝ Խաչատրյանը հանցավոր դիտավորությամբ հայտնաբերել է քաղաքացու, որին որոշակի դրամական պարգևի դիմաց պատվիրել է երկու անձի սպանությունը:
Այլ մանրամասներ չեն նշվում: