Նոր մանրամասներ՝ ողբերգական ավիավթարի վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես հայտնել էինք, ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը: «Հայլուր»-ի հաղորդմամբ՝ Իսախանյանը, ով գրանցված էր Արագածոտնի մարզում, ապրում էր Երևանում՝ Նոր Նորքում։ Խաչատրյանը Երևանից էր, բնակվում էր Չարբախում։ Ոչ պաշտոնական վարկածով՝ ինքնաթիռը բախվել է քարին, ապա հողաթմբին։ |