Վանդալիզմի է ենթարկվել Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի գերեզմանը (տեսանյութ)

Հասարակություն 17 հուլիսի 2024, 13:22
Main Image

Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի գերեզմանը ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել։

Տեսանյութում երևում է, որ գերեզմանի վրայի խաչը վնասվել է, իսկ մակագրությունները ջնջվել են։

Տեսանյութի վերջում, երբ տեսախցիկի դիտանկյունը փոխվում է, վանդալը երևում է՝ գերեզմանաքարի վրա քայլելիս:

Տեսանյութը՝ այստեղ։