Այսօր որդիս` Մաքսիմուս Արզաքանցյանը, զորացրվեց հայոց բանակից

Հասարակություն 16 հուլիսի 2024, 21:45
Main Image

Այսօր որդիս` Մաքսիմուս Արզաքանցյանը, զորացրվեց հայոց բանակից։ Հպարտ եմ, որ նա երկու տարի պատվով, արժանապատվությամբ ու նվիրումով ծառայեց մեր հայրենիքին։ Հայաստանի զինված ուժերում ծառայող բոլոր զինվորներին և նորակոչիկներին մաղթում եմ անփորձանք ծառայություն, առողջություն և բարի վերադարձ։ Երախտագիտությունս եմ հայտնում բանակի հրամանատարական կազմին, ովքեր իրենց փորձառությունն ու գիտելիքները փոխանցում են մեր զինվորներին` նպաստելով բանակի հզորացմանն ու կայացմանը։ Մենք մեզ ապահով և պաշտպանված ենք զգում ձեր շնորհիվ: Հավերժ փառք հայոց բանակին և հայ զինվորին։