Կարո պապայիս մահից հետո մամայիս ու քուրերիս ես եմ պահում

Հասարակություն 15 հուլիսի 2024, 17:16
Main Image

Հովհաննեսի մանկության ամենամեծ երազանքը Կարո յին հանդիպելն էր…

Երբ Հովհաննեսն առաջին անգամ եկավ մեզ մոտ ու պատմեց իր ընտանիքի պատմությունը, վերջում ասաց.

– Եթե էսքան դժվարություններից հետո իմ ամենամեծ երազանքը չկատարվի, ուրեմն ես էլ երբեք երազանքներ չեմ պահի ու չեմ հավատա…

Դե իհարկե, ԵՍ ԿԱՄ-ն արեց ամեն հնարավորը, որ Հովհաննեսը հավատա հրաշքներին ու շարունակի երազել…

Կարո

Սիրելի բլոգերին տեսնելն ու նրա կարգախոսով առաջնորդվելը 11 տարեկան տղայի համար եղավ ճակատագրական …

Կարոյի ու Հովհաննեսի օրն է …

– Կարո պապայիս մահից հետո մամայիս ու քուրերիս ես եմ պահում

– ապրես Հով, դու շատ պինդ ու կարգին տղա ես հիանում եմ քեզնով …