600 միլիոն դոլար. դարի հարսանիքը շարունակվում է. հյուրերի թվում են Քարդաշյան քույրերը

Հնդկաստանում շարունակվում է դարի հարսանիքը: Ասիայի ամենահարուստ մարդը` 66-ամյա Մուկեշ Ամբանին՝ նավթային հսկա «Reliance Industries»-ի նախագահը, որի կարողությունն, ըստ Forbes-ի՝ ավելի քան 114 միլիարդ դոլար է, ամուսնացնում է իր որդուն: ![]() Մուկեշ Ամբանին` ընտանիքի հետ ![]() Հարսն ու փեսան Նախահարսանեկան տոնակատարություններն սկսել են դեռ 7 ամիս առաջ, նախնական տվյալներով՝ Մերչանտ և Ամբանի ընտանիքներն արդեն 600 մլն դոլար են ծախսել բոլոր արարողությունների վրա։ ![]() 600 միլիոն դոլար. դարի հարսանիքը շարունակվում է Դրանք ներառում էին աղմկոտ երեկույթներ, որտեղ ելույթ էին ունենում Ռիհաննան և Ջասթին Բիբերը, ծովային նավարկություններ և հանգիստ ինտիմ հավաքներ հարազատների հետ՝ մոտ 200-300 հոգի: Հաղորդվում է, որ նորապսակներն ամուսնության օրն ընտրել են աստղագուշակների օգնությամբ: ![]() 600 միլիոն դոլար. դարի հարսանիքը շարունակվում է Հուլիսի 12-ին տեղի է ունեցել հիմնական արարողությունը, իսկ հուլիսի 13-ին հյուրերը հավաքվել են Շուբհ Աշիրվադի համար, որը պսակադրության անալոգն է: ![]() Հարսնացուն` գերթանկարժեք հագուստով ու զարդերով ![]() Քիմ Քարդաշյան ![]() Քիմ և Քլոե Քարդաշյանները |