Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներին երկու ժամ պահել են ինքնաթիռում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն 12 հուլիսի 2024, 18:14
Main Image

Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներին օդանավի անսարքության պատճառով 2 ժամ պահել են ինքնաթիռում:

UTair ավիաընկերության ինքնաթիռը «Վնուկովո»-ից Երևան պետք է թռչեր երեկ ժամը 20:50-ին։ Բորտուղեկցորդուհիները հայտնել են, որ ինքնաթիռը տեխնիկապես անսարք է, ինչից հետո ուղևորներն իջեցվել են օդանավից: