ՀՀ-ում ԵՄ առաքելության ընթացքում Արևմուտքը կարող է հետախուզական տվյալներ հավաքել ՌԴ թիրախների մասին․ ՌԴ ԱԳՆ

Քաղաքականություն 12 հուլիսի 2024, 14:03
Main Image

ՀՀ-ում ԵՄ առաքելության ընթացքում Արևմուտքը կարող է հետախուզական տվյալներ հավաքել ՌԴ թիրախների վերաբերյալ։ Նման հայտարարություն է արել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը․ 

Ըստ Գալուզինի՝ Եվրամիության խնդիրն ակնհայտ է՝ փորձել ամրապնդվել տարածաշրջանում՝ ի վնաս ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի։ 

ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության զեկույցները ուղարկվում են անմիջապես Բրյուսել և չեն կիսում դրանք նույնիսկ հայկական կողմի հետ․ «Ռուսական կողմին մտահոգում է նաև այն, որ Երևանի հավանությամբ առաքելությունը ոչ միայն ընդլայնվում է, այլև սպառնում ժամանակավորից վերածվել մշտականի»,- նշել է նա։