ՌԴ–ում «Մերսեդեսի» վարորդը երթևեկել է հանդիպակաց, կոտրել ուրիշի մեքենայի ապակին և սպառնացել (տեսանյութ)

Հասարակություն 22 մարտի 2024, 14:08

ՌԴ Կրասնոդարում Mercedes-Benz-ի վարորդը երթևեկել է հանդիպակաց, ապա բռունցքներով կոտրել է ուրիշի մեքենայի ապակին։ Միջադեպի տեսանյութը հրապարակել է «ЧП Краснодар» տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ Mercedes-ի վարորդն սկսել է վիրավորել մյուս վարորդին՝ սպառնալով սեռական ոտնձգություններ կատարել նրա մոր նկատմամբ։ Տուժողը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ Կասկածյալի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ուրիշի գույքը վնասելու համար։ Կրասնոդարի ոստիկանությունը հայտնել է, որ նրան կարող է սպառնալ մինչև երկու տարվա ազատազրկում: