ԲԿ փոխտնօրենը նշել է քթի վիրահատության ժամանակ 32-ամյա կնոջ մահվան պատճառը

Հասարակություն 10 հուլիսի 2024, 20:53
Main Image

Ինչպես հայտնել ենք, հուլիսի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում. 32-ամյա կինը քթի վիրաhատnւթյան ժամանակ մաhացել է:
«Պանորամա»-ի հետ զրույցում «Արթմեդ» ԲԿ փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանն ասաել է, որ կինն ունեցել է չարորակ հիպերթերմիա, ինչի հետևանքով մահացել է։
«Դեպքը բժշկի սխալի հետևանք չէ։ Միակ դեպքն է, որ կենտրոնում քթի վիրահատության ընթացքում մահվան դեպք է գրանցվել։ Պատճառը եղել է չարորակ հիպերթերմիան, երբ մարդու մարմնի մարմնի ջերմաստիճանը միանգամից բարձրանում է 42-43 աստիճան։ Դա գենետիկ հիվանդություն է՝ քրոմոսոմի հետ կապված, որը կարող է դրսևորվել երկրորդ կամ երրորդ նարկոզի ժամանակ»,- ասել է Ա. Ղարիբյանը։
ԲԿ փոխտնօրենի խոսքով, այս խնդիրը նախօրոք պարզել հնարավոր չէ, կինը չի նշել, որ նախկինում էլ անզգայացում է ունեցել կամ որ դրա ընթացքում խնդիրներ են առաջացել։