ԱՄՆ–ում արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին

Քաղաքականություն 21 մարտի 2024, 14:29
Main Image

ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Ադրբեջանի հետ սահմանի արագ սահմանազատման անհրաժեշտության մասին։

Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը նշել է, որ ԱՄՆ-ը մեծ ուշադրություն է դարձնում այս հարցին։

«Սա մի հարց է, որի վրա մենք շարունակում ենք մեծ ուշադրություն դարձնել: Դա այն է, ինչի վրա ոչ միայն պետքարտուղարը, այլ նաև պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը և ավագ համակարգող Բոնոն շարունակում են կենտրոնանալ՝ համագործակցելով համապատասխան կողմերի հետ», - ասել է նա: