Ըստ World Happiness Report-ի` Հայաստանը տարածաշրջանի ամենաերջանիկ երկիրն է

Հայաստան Հասարակություն 20 մարտի 2024, 16:41
Main Image

Երջանկության մասին 2024 թ․ համաշխարհային զեկույցում Հայաստանն ամենաերջանիկ երկրների շարքում զբաղեցրել է 82-րդ հորիզոնականը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցումներն իրականացրել է Gallup ընկերությունը։ Ուսումնասիրությունը հիմնվում է վեց հիմնական գործոնի վրա՝ յուրաքանչյուր անձին ընկնող ՀՆԱ, սոցիալական աջակցություն, առողջություն, ազատություն, առատաձեռնություն և կոռուպցիայի մակարդակ։ Վարկանիշը, սակայն, հիմնված է ոչ թե տվյալ երկրում այդ ցուցանիշներից որևէ մեկի վրա, այլ իրենց կյանքի վերաբերյալ անհատների սեփական գնահատականների։  

Արդեն մի քանի տարի շարունակ աշխարհի ամենաերջանիկ երկիրն է ճանաչվում Ֆինլանդիան։ Առաջատարների եռյակը, ինչպես և անցյալ տարի, բաղկացած է Հյուսիսային Եվրոպայի երկրներից՝ երկրորդ տեղում Դանիան է, երրորդում՝ Իսլանդիան։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։