Ինչպես է իր օրն անցկացրել վարչապետի տիկինը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն 03 հուլիսի 2024, 23:31
Main Image

Այսօր «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի շրջանակներում այցելեցինք Հովհաննավանք վանական համալիր և Հայոց այբուբենի հուշարձան, այնուհետև ուղևորվեցինք Փարպի գյուղ, որտեղ էլ գողտրիկ «Փարպի գարդեն» այգում տեղի ունեցավ 42 հաղթող գործարար կանանց դրամաշնորհների հավաստագրերի հանձնման եւ պայմանագրերի ստորագրման արարողությունը։ Հաղթողներից յուրաքանչյուրը ստացավ 1 մլն դրամ ֆինանսական աջակցությունը փաստող հավաստագիր։ Իմ և հիմնադրամի թիմի մաղթանքը գործարար կանանց հետևյալն է` զարգացրե՛ք և ընդլայնե՛ք ձեր բիզնեսը, և դու՛ք դարձեք այն հաջողակ կին գործարարները, ովքեր հաջորդ տարիներին 1-ական մլն դրամ կնվիրաբերեն սկսնակ գործարար կանանց։