Ռեստորանում Ջերմուկի գնդի հրամանատարը շուռ է տվել սեղանը և ծեծկռտուք սարքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն 03 հուլիսի 2024, 18:37
Main Image

ArmLur.am-ը տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ մայիսի 24-ին Ջերմուկի ճոպանուղու մոտ գտնվող «Սթեյք Հաուզ» ռեստորանում միջադեպ է եղել, որի կիզակետում է հայտնվել և, ըստ տեսանյութի, միջադեպ հրահրել Ջերմուկի գնդի հրամանատար Արման Մովսիսյանը:

ՔԿ-ից կայքին հայտնել են, որ նախաքննությունը շարունակվում է, այս պահին քրեական հետապնդում որևէ անձի նկատմամբ հարուցված չէ: