«Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգողը դեռևս չի հայտնաբերվել

Հասարակություն 02 հուլիսի 2024, 12:38
Main Image

ՆԳՆ-ից 24News-ի հետ զրույցում հայտնեցին, որ ռումբի մասին ահազանգողը դեռևս չի հայտնաբերվել. 

«Տեղում այս պահին ոստիկանական և փրկարարական խմբեր են աշխատում, ստուգումներ են իրականացնում, զուգահեռ ճշտվում է նաև ահազանգի իսկությունը»,-հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Քիչ առաջ 24News–ը գրել էր, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացվել, օդանավակայանում գտնվողները տարհանվել են: