«Տեսեք՝ ինչ վիճակում է գտնվում Սևանա լիճը». Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

Հասարակություն 01 հուլիսի 2024, 20:59
Main Image

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի գրառումը՝ կից տեսանյութով. ««Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է: Սակայն այսօրվա դրությամբ մեր ազգային շտեմարանը գտնվում է ողբերգական վիճակում:
Շրջել եմ Սևանա լճի ափամերձ տարածքներով. խայտառակություն է Վարդենիս-Կարճաղբյուր հատվածում:
Նկարահանել եմ կադրեր, թե ինչ աղբի մեր է մեր ազգային հարստությունը և պետական հոգածության ինչ բացակայություն է արձանագրվում:
Ցավոք սրտի, միայն այս հատվածում չէ, որ նման իրավիճակ է»: