Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն՝ կանի. ոչ մեկ չի կարող դրա դեմն առնել. Փաշինյան

Հայաստան Քաղաքականություն 01 հուլիսի 2024, 12:36
Main Image

Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն՝ կանի, «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ոչ մեկ չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ պետք է շատ ժամանակ ծախսել ինստիտուտների կայացման վրա։

«Կարող է տարօրինակ հնչել, բայց մենք պետք է շատ ժամանակ ծախսենք մեր հանրությանը, ինքներս մեզ ճանաչելու վրա, որովհետև այսօր մեր հանրության ու հանրային կյանքում կան շերտեր, որոնց մասին կամ չգիտենք, կամ չենք խոսում այդ մասին։ Մենք պետք է առերեսվենք այդ շերտերի հետ»,- նշեց նա։