Սուրեն Պապիկյանը` քավոր. Մեծ խնջույք` Գյումրիում. Հրապարակ

29 հունիսի 2024, 22:13
Main Image

Հրապարակի տեղեկություններով՝ օրեր առաջ Գյումրու թանկարժեք ռեստորաններից մեկում՝ «Վիկտորիա» հոլում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի եղբոր՝ Արթուր Պապիկյանի երեխաների մկրտության արարողությունը։

Հիշեցնենք, որ Արթուր Պապիկյանը Գյումրու փոխքաղաքապետն էր, ով կոալիցիոն հուշագիրը չեղարկելուց հետո հանդիսանում է ավագանու անդամ։

Արարողությանը ներկա են եղել Շիրակի մարզի ՔՊ-ական համայնքապետերը և այլ պաշտոնյաներ։

Կայքի տեղեկություններով, մարզպետ Մուշեղ Մուրադյանը չի մասնակցել, սակայն եղել է հրավիրյալների ցուցակում։

Քավորը եղել է Սուրեն Պապիկյանը, ով խնջույքին մասնակցել է կնոջ և դստեր հետ։