Փաշինյանն ուղերձ  է հղել Վլադիմիր Պուտինին

Քաղաքականություն 19 մարտի 2024, 16:20
Main Image

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ  է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: Ուղերձում ասված է.   «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,   Ընդունեք շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։    Հուսով եմ, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների։   Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր գործունեության մեջ»։