Շրջայցի ժամանակ ով է շուռ տվել փողոցային առևտրով զբաղվողների ապրանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավան վարչական շրջանում փողոցային առևտրի դեմ պայքարի շրջայցից հետո, որոշ լրատվամիջոցներ հրապարակումներ են արել, թե իբր քաղաքապետարանի աշխատակիցներն են վաճառողների ապրանքները շուռ տվել գետնին: «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը և տեղի ունեցածի վերաբերյալ տեսանյութ հրապարակել: «Այս փոքրիկ տեսանյութով ուզում եմ ներկայացնել, թե իրականում ով ինչ է արել։ Հիշեցում՝ մայրաքաղաքում փողոցային առևտուրն արգելվում է: Սահմանված է տուգանք, ինչպես նաև ապրանքի առգրավում»,- գրել է Կոստանյանը։