Ինչպես են ոստիկանները ձերբակալում մարդшսպանին. օպերատիվ կադրեր
Հետախուզվողի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունը Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն իրացրին Աշտարակի գործընկերների հետ, հայտնում են Ոստիկանությունից։ Հունիսի 26-ին Աշտարակի Երևանյան փողոցի սկզբնամասում հայտնաբերվեց և բաժին տեղափոխվեց Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից 2012 թվականից հետախուզվող 35-ամյա տղամարդը: Նա հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի երեք հոդվածով' կանխամտածված սպանություն, կանխամտածված սպանության փորձ' ծանրացնող հանգամանքներով և անօրինական զենք-զինամթերք ձեռք բերելը, պատրաստելը, իրացնելը: Թբիլիսիի բնակիչը հանցագործությունը կատարելուց հետո Վրաստանում ապօրինի ձեռք էր բերել այլ անվամբ ՌԴ քաղաքացու անձնագիր: Այդ կեղծ անձնագրով էլ նա ապօրինի հատել էր Հայաստանի սահմանը և վերջին շրջանում թաքնվում էր Աշտարակ քաղաքում: Հետխուզվողը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր' մինչ Վրաստանի իրավապահ մարմիններին հանձնելու ընթացակարգի ավարտը: