Լոռու նախկին մարզպետը նոր պաշտոն ունի

Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական:
Այս տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզ ու դժգոհել Արամ Խաչատրյանի աշխատանքից։
Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 17-ին, իսկ պաշտոնից ազատվել 2024–ի հունվարի 4–ին։ Նա մինչ այդ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր: