Ինչպես է Ադրբեջանն արձագանքել Հայաստանի առաջարկներին․ նոր մանրամասներ

Հայաստան Քաղաքականություն 26 հունիսի 2024, 13:50
Main Image

Բաքուն դեռ չի արձագանքել համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյանը վստահեցնում է` Հայաստանին անհանգստացնում է Ադրբեջանի ՊՆ–ի կողմից տարածվող ապատեղեկատվությունը, թե ՀՀ–ից հրադադարի խախտում է լինում։

«Միանշանակ է, որ հայկական կողմից էսկալացիայի որևէ քայլ չի եղել։ Մեզ անհանգստացնում է, որ այդպիսի կեղծ լուրեր են տարածում։ Խնդրին որպես լուծում Ադրբեջանին առաջարկել ենք համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծենք համապատասխան գերատեսչությունների միջև»,– նշել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթն է ստացել Ադրբեջանից։   

«Գործընթացը բավականին դինամիկ է, երբեմն էլ առաջընթաց կա, բայց երբեմն` ոչ։ Մենք աշխատում ենք»,- ասել է Գրիգորյանը։