ԱՄՆ-ից Ալիևին հեռախոսազանգով զգուշացրին, որ խելոք մնա․ Գագիկ Մելքոնյան

Քաղաքականություն 26 հունիսի 2024, 13:37


ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը իշխանական «Սիվիք»-ի թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ եվրոդիտորդները կապել են Ադրբեջանի ձեռքերը:

«Ամերիկան, Արևմուտքն անմիջապես զանգահարեցին Ադրբեջանին և ասացին` խելոք մնա, մյուս անգամ քո տրյուկները չեն անցնի...
...Մենք ՌԴ-ից ոչ մի լավ բան չենք սպասելու, դա տեղի է ունեցել 2010-ական թվականներից, երբ որ Ռուսաստանը զինում էր Ադրբեջանին, որ հարձակվի Հայաստանի վրա: Մեր դաշնակիցը լինելով` օգնել են մեր հակառակորդին»,- հավելեց նա: