Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը 7-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց մինչեւ 23 տարեկանների աշխարհի գործող չեմպիոն, ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիեւի հետ եւ 6:3 հաշվով փառահեղ հաղթանակ տարավ: