Հայտնի են Լալա Մնացականյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերն ու վայրը

Հասարակություն 22 հունիսի 2024, 14:08
Main Image
Հայաստանի թատերական գործիչների միությունը տեղեկացրել է ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերի մասին: Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին՝ ժամը 18։00-ից 20։00-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը կկայանա հունիսի 24-ին՝ ժամը 11։00-ից 13։00-ն՝ նույն վայրից: Ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 22-ի գիշերը հանկարծամահ է եղել սիրված ու ճանաչված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը։