Բագրատ Սրբազանի դեմ մահափո՞րձ է նախապատրաստվում. ORAGIR.NEWS

Քաղաքականություն 17 հունիսի 2024, 23:58
Main Image

 ORAGIR.NEWS–ը գրում է․

«Գաղտնիք չէ, որ թուրքական և ադրբեջանական մամուլում Բագրատ Սրբազանի վերաբերյալ առկա են բազմաթիվ կեղծ և իրականությանը չհամապատասխանող պնդումներ, իսկ նրա առաջնորդած շարժումը որակվում է «ահաբեկչական»։

Օրերս թուրքական Super Haber լրատվականում Մևլութ Յուքսելի կողմից հրապարակված հոդվածում նշվել է, թե «հայ լոբբիստները սպանելու են Բագրատ Սրբազանին, իսկ այնուհետև մեղքը բարդեն Անկարայի և Բաքվի վրա»։

«Մեղքը գցելու են թուրքերի վրա․ ո՞վ է սպանելու հայ Բագրատ արքեպիսկոպոսին» վերտառությամբ հոդվածում հեղինակն անդրադարձ է կատարում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը դրա հետ կապված մի շարք հարցերում համաձայնության են եկել։ Հեղինակը պնդում է, թե, իբր «այս զարգացումներն անհանգստացնում են Հայաստանում գործող որոշ ուժային կենտրոնների և մի շարք օտարերկրյա պետությունների, որոնք այժմ գործի են անցել, և Բագրատ Սրբազանը հայտնվել է նրանց ուշադրության կենտրոնում»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում