Կոտրել են ՀՀ-ում հրեական կրոնական կենտրոնի պատուհանի ապակիները

Հասարակություն 17 հունիսի 2024, 23:49
Main Image

Aravot.am-ի տեղեկություններով ՝ hունիսի 10-ին Հայաստանի հրեական կրոնական համայնքի ներկայացուցիչ  Գրիգոր Նուրշտեյանը հաղորդում է տվել, որ դիտավորությամբ կոտրել են Նար-Դոսի փողոցի 23 հասցեում գտնվող Հրեական կրոնական կենտրոնի պատուհանի ապակին՝ պատճառելով 50.000 դրամի վնաս: 

Օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապակիները կոտրողnն Արտաշատի բնակիչ Վ. Թ-ն է:  Նրան Արարատի մարզի Բուրաստան գյուղում ձերբակալել և ներկայացրել են  քննչական բաժին, որտեղ ՀՀ քր. օր. 146 հոդ. 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: