Բագրատ Սրբազանը հանդես է եկել կոչով
Վաղը ԱԺ-ի դիմաց կարևոր հանդիպում ունենք, այդ ժամին նիստ է լինելու կառավարության հրաժարականի քննարկման ուղերձով։ Մենք ևս մեկ անգամ կստեսնենք, որ այս իշխանությունները որևէ կապ չունեն մեր ժողովրդի հետ, նրանք օտարացած են և հակաօրինական վիճակում են։ Վաղվա նիստը չափազանց կարևոր է՝ արձանագրելու, թե արդյո՞ք այս մարդիկ մի նշույլ անգամ առնչություն ունեն ժողովրդի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Վաղը ևս մեկ անգամ մեկ բռունցք ենք լինելու, արձանագրելու ենք, որ այս շարժումը կա, գոյություն ունի, և կապ չունի, թե ինչ է եղել հունիսի 12-ին՝ այդ հանցագործության օրը։ Վաղվա հանդիպումը նաև կարևոր ցուցիչ է լինելու սփյուռքի համար, որ այս պայքարը շարունակական է՝ անկախ նրանից, թե ինչ ոլորաններով է անցել»,-ասաց Սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում։