«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել․ նոր որոշում է ընդունվել

Քաղաքականություն 15 հունիսի 2024, 19:45
Main Image
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հաղորդագրություն է տարածել սպասվող հանրահավաքի մասին․

«Հունիսի 17-ին, ժամը 18։30-ին` հավաք Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում
Սրբազան Հոր հորդորով ընդդիմադիր խմբակցություններն այդ օրն ու այդ ժամին մարդու որդու հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ են հրավիրել։ Մենք պետք է տեղում լինենք։
 
Հավաքի ընթացքում Բագրատ Սրբազանը կխոսի նաև Շարժման վերադասավորման գործընթացի մասին՝ ներկայացնելով առաջիկայի անելիքները։
 
Սիրելի հայրենակիցներ, մենք պետք է տեր լինենք մինչ օրս ունեցած հաղթանակներին և դրանց հիման վրա կառուցենք ամենամեծ հաղթանակը։ Ամեն ինչ մեր ձեռքերում է։
 
Եվ ուրեմն, հունիսի 17, ժամը 18։30, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ։
Խնդրում ենք տարածել հավաքի մասին տեղեկությունը։
 
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,- ասվում է Շարժման հաղորդագրության մեջ։