Բելառուսցի դիվանագետը պատասխանել է Փաշինյանին

Քաղաքականություն 13 հունիսի 2024, 14:51
Main Image

Բելառուսը հանգիստ է գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «իմպուլսիվ» հայտարարությունները։ Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, հայտարարել է Ռուսաստանում Բելառուսի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Ալեքսանդր Շպակովսկին։

«Նախկինի պես հարգում ենք եղբայրական հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը դարավոր պատմական կապեր ունի»,- գրել է նա թելեգրամյան իր ալիքում։

Շպակովսկին նշել է, որ Բելառուսը «չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ինչպես նաև Երևանի արտաքին քաղաքականությանը»։

«Միևնույն ժամանակ, գործընկերների և դաշնակիցների ընտրությունը պաշտոնական Մինսկի սուվերեն գործն է, և այս դեպքում «կամ-կամ»-ի մոտեցումը մեզ համար անընդունելի է։ Մենք փոխգործակցել ենք և կփոխգործակցենք եղբայրական Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում, ներառյալ՝ ռազմատեխնիկական»,- նշել է Շպակովսկին։