Հրաժարականի հարցի քննարկումը և հրավիրված նիստը կայանալու է հունիսի 17-ին․ Արծվիկ Մինասյան

Քաղաքականություն 11 հունիսի 2024, 21:38
Main Image

Հրաժարականի հարցի քննարկումը և հրավիրված նիստը կայանալու է հունիսի 17-ին ժամը 18:30։

Այս մասին հայտնել է  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Սա իրավունքի ուժով պարտադրված նիստ է և պետք է գումարվի։ Միայն մնում է, որ ՔՊ-ն ունենա կամք և գա այդ նիստին, որպեսզի իրենց հակափաստարկները բերեն այն փաստի շուրջ, որ այս կառավաությունը անելիք չունի և պետք է հեռանա։ Հունիսի 17-ին ժամը 18:30-ին նիստը գումարվելու է»,-հայտարարել է նա։