Վաղը չափազանց կարևոր օր է․ Բագրատ Սրբազանը հայտնեց՝ ինչ են պատրաստվում անել

Քաղաքականություն 11 հունիսի 2024, 21:06
Main Image

Վաղը չափազանց կարևոր օր է։ Քանի որ այս մարդիկ, որոնց դուք վճարել եք, մերժել են ձեր պահանջը, իրենց պետք է գործազուրկ դարձնենք։ Աղետ բերած այս մարդկանց աշխատանքի գնալը պետք է դադարեցվի։ Այդ մասին իր ելույթում հայտարարել է Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ հավաք է սպասվում Ազգային ժողովի դիմաց․
 

«Վաղը ժամը 3-ից սկսած մենք պետք է հավաքվենք այստեղ՝ Ազգային ժողովի դիմաց, քանի որ ասելիք ու փաստելիք ունենք։ Մենք ունենք պահանջ ու այդ պահանջն իրականացնելու կամք ու վճռականություն»,- մանրամասնել է Սրբազանը։