Արնանման հետքեր, վնասված ավտոմեքենաներ. Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Երևանում

Հասարակություն 15 մարտի 2024, 14:50
Main Image

Այսօր` մարտի 14-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության կայանից և հայտնել են որ բժիշկների հերթապահ խումբը  կանչով մեկնել է Ֆուչիկի փողոցի թիվ 6 հասցե որտեղ հայտնաբերել են վիրավոր քաղաքացիների ու արնանման հետքեր։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։

 Վիրավորներին առաջինը օգնության են հասել բժիշկները, պարեկներն ու քաղաքացիները։Ոստիկաներն ու պարեկները  դեպքի վայրում հայտնաբերել են տարբեր տեսակի հրազեններից արձակված մոտ մեծ թվով կրակված պարկուճներ, պայթեցված նռնակի դետալներ, արնանման հետքեր, կրակոցից վնասված ավտոմեքենաներ։Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև  փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Պարզվել է, որ դեպքի վայրից Երևանի տարբեր  հիվանդանոցներ են տեղափոխվել երկու քաղաքացի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։