Մակրոնը քննարկում է իր հրաժարականի հնարավորությունը․ #Europe1

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր շրջապատի հետ քննարկում է խորհրդարանական ընտրություններում աջերի հաղթանակի դեպքում նախագահի պաշտոնից հեռանալու հնարավորությունը, հայտնում է Europe 1 ռադիոկայանը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Այս մասին հաղորդում է Mamul.am–ը։ «Նախագահի հրաժարականը տաբու չէ։ Այո, այսօր պետք է դիտարկել բոլոր սցենարները։ Մակրոնը պատրաստ է զոհաբերել իր հնգամյա ժամկետը»,- ռադիոկայանը մեջբերում է Մակրոնի մերձավորներից մեկի խոսքը։ Europe 1-ը պնդում է, որ այդ «ծայրահեղ միջոցների սցենարը» Մակրոնը քննարկել է վերջին մի քանի շաբաթում։ Միևնույն ժամանակ, ռադիոկայանն ընդգծում է, որ հրաժարականը նախագահի համար նախընտրելի տարբերակ չէ։
|