ԱԱԾ–ն՝ ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի մասին

Հասարակություն 10 հունիսի 2024, 18:50
Main Image

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում փաստական տվյալներ չեն ստացվել։ Այս մասին գրում են լրատվամիջոցները։

Նշվում է, որ այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում։

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր, թե զինծառայող Ջեյհուն Հուսեյնովը հունիսի 9-ին անհետացել է Նախիջևանի Սադարակի շրջանի Գյունուտ գյուղի հատվածից։