Իրանի ԱԳՆ պաշտոնակատարը խոսել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Քաղաքականություն 10 հունիսի 2024, 13:11
Main Image

Իրանական կողմը հանդես է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին, սակայն չի ընդունում տարածաշրջանային սահմանների փոփոխությունները։

Այս մասին CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին՝ հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում պատասխանելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին:

«Իրանական կողմը աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն տարածաշրջանի զարգացմանը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, սակայն Թեհրանը դեմ է ցանկացած նախագծերի և նախաձեռնությունների, որոնք կփոխեն տարածաշրջանի ժողովրդագրությունը և սահմանները»,- ասել է Քանին։