Արտառոց դեպք՝ Երևանում․ ՌԴ քաղաքացին պատռել է ԱՄՆ քաղաքացու մոտ եղած ՀՀ քարտեզի պատճենը, որի պատճառով վիճաբանել և քաշքշել են միմյանց

Հասարակություն 09 հունիսի 2024, 19:51
Main Image
 
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունիսի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանի Խորհրդացման 50 ամյակի հուշակոթողի մոտ, ոչ սթափ վիճակում ռուս քաղաքացին հարձակվել է ԱՄՆ քաղաքացու վրա, պատռել փաստաթղթերը և հարվածել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են մեկել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունի օպերլիազորի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկաններն ու պարեկները  պարզել են, որ ժամը 13։50-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 41-ամյա Պիտկույկ Վասիլիչը պատռել է ԱՄՆ քաղաքացի 67-ամյա Կլաուս Վիտանենի  մոտ եղած Հայաստանի Հանրապետության քարտեզի պատճենը, որի պատճառով վիճաբանել և քաշքշել են միմյանց:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։